File:Chkites Honqerd.jpg
The cover picture for Lilit Hovhannisyan's latest single "Chkites Honqerd" feat Kamil

Chkites Honqerd (Armenian: Չկիտես Հոնքերդ) is a song by Lilit Hovhannisyan.

Երգի մասին edit

«Չկիտես հոնքերդ» երգը, հայ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի 34-րդ սինգլն է: Հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը (խոսք և երաժշտություն) և Մարիամ Շահինյան (խոսք): Տեսահոլովակի ռեժիսորն է Լիլիթ Հովհաննիսյանը:

Պրեմիերա edit

«Չկիտես հոնքերդ» երգը հանրությանը առաջին անգամ ներկայացվեց 2017 թվականի մարտի 4-ին` երգչուհու YouTube-յան էջում: [1]

Տեսահոլովակ edit

Երգի տեսահոլովակում պատմվում է երկու մոտ ընկերուհիների՝ Լիլիթի և Կամիլի մասին: Կամիլը զանգում է Լիլիթին և պատմում նրան, թե ինչպես է իր ընկերը` Գագը, լքել իրեն: Լիլիթը հանգստացնում է ընկերուհուն ասելով. «Ինքը կորցրեց»: Նրանք, զրույցը ավարտելուց հետո, հայտնվում են ռեստորանում, որտեղ սկսում են պարել, երգել և պարզապես լավ ժամանակ անցկացնել:

Երաժշտական թիմ edit

Ռեժիսոր՝ Լիլիթ Հովհաննիսյան

Խմբագրում՝ Էդուարդ Մատենցյան

D.O.P` Վազգեն Մուրադյան

Պարուսույց՝ Արսեն Հակոբյան

Զգեստ և ոճ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Հագուստի պատասխանատու՝ Ալբերտ Գրիգորյան

Դիմահարդարներ՝ Լիլիթ Կոստանդյան

Անի Կոստանդյան

Մադլեն Խաչատրյան

Anastasia Beauty բուտիք

Վարսահարդար՝ Անի Ավդալյան

Փաստեր edit

  • Հայկական էստրադայի առաջին տեսահոլովակն է, որի մեջ գլխավոր կերպար է հանդիսանում տղամարդը՝ կնոջ տեսքով:
  • Արսեն Գրիգորյանը հավաստիացնում է, որ Կամիլը պարզապես իր հերթական դերն է։
  • Լիլիթի գրառումը տեսահոլովակի մասին իր FB-յան էջում.[2]
        «Գիտեմ՝ դժվար է, բայց փորձեք լայն ժպտալ անգամ այն ժամանակ, երբ ձեզ լքել են...
        Չկիտես հոնքերդ»:
Թողարկում Մարտի 4, 2017
Ձայնագրում Փետրվար, 2017
Տևողություն 4:03
Հեղինակներ Վահրամ Պետրոսյան, Մարիամ Շահինյան
Կարգավորում MG

References edit


Category:Song Category:Music video